Հունիս-հուլիս ամիսներին ապօրինի կառույցների ապամոնտաժման թվերը տպավորիչ կլինեն. Հակոբ Կարապետյան


Հունիս-հուլիս ամիսներին ապօրինի կառույցների ապամոնտաժման թվերը տպավորիչ կլինեն. Հակոբ Կարապետյան

  • 05-07-2021 20:20:29   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Երբեմն մեր որոշ քաղաքացիներ ինքնակամ կառույցներ անելու իրենց «ձգտումը» բացատրում եմ նրանով, թե իբր շինթույլտվություն ստանալը բարդ է. Գուցե հեշտ չի, բայց դա ապօրինությունը որեւէ կերպ չի կարող արդարացնել։ Իսկ ստորեւ՝ մի քանի թիվ.
 
2018 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021-ի հունիսի 8-ը Երեւանի քաղաքապետարան մուտքագրվել է շինթույլտվության 5 հազար 161 դիմում, որից 4 հազար 969-ը բավարարվել է:
 
Միեւնույն ժամանակ՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, մայրաքաղաքում կասեցվել է ապօրինի շինարարության 303 դեպք, 2019-ին՝ 1144, 2020-ին՝ 1411, իսկ 2021 թվականի սկզբից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ՝ 404 դեպք: Հասկանալի է, որ հունիս-հուլիս ամիսներին ապօրինի կառույցների ապամոնտաժման թվերը տպավորիչ կլինեն»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play