Սյունիքը նվաճելու ուղղությամբ Ադրբեջանն ու Թուրքիան հետևողական աշխատում են` գրանցելով արդյունքներ. թուրքագետ


Սյունիքը նվաճելու ուղղությամբ Ադրբեջանն ու Թուրքիան հետևողական աշխատում են` գրանցելով արդյունքներ. թուրքագետ

  • 07-07-2021 16:00:35   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր Ադրբեջանի նախագահի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումն` ըստ տնտեսական շրջանների: Նոր որոշմամբ առանձին շրջանի մեջ են մտնում Արցախի շրջանները (բացառությամբ Քաշաթաղի ու Քարվաճառի): Իսկ Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները մտցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ: Այս վերջին անունը շատ խոսուն է. կարծում եմ` կռահում եք, որ եթե կա արևելյան, ուրեմն կա նաև «արևմտյան Զանգեզուր», որի տակ մեր հարևանները (քաղաքական ու հասարակական մակարդակներում) պատկերացնում են Սյունիքը:
 
Սյունիքը նվաճելու ուղղությամբ Ադրբեջանն ու Թուրքիան հետևողական աշխատում են` գրանցելով արդյունքներ: Ու հաջողելու են, քանի Հայաստանում չձևավորվի ազգային իշխանություն»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play