Սյունիքում հիմնանորոգվում է ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհ. Սուրեն Պապիկյան


Սյունիքում հիմնանորոգվում է ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհ. Սուրեն Պապիկյան

  • 16-07-2021 16:55:52   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը : Այս պահին 43 կմ ընդհանուր երկարությամբ  ավտոճանապարհի բոլոր երեք հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքներ են.
 
1. Առաջին 12.5 կմ-ի (կմ25+000-կմ37+500) հատվածն( հիմնանորոգումը սկսվել էր նախորդ տարի)  արդեն ասֆալտապատման փուլում է: Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարի։ Կապալառու կազմակերպությունն է «Բիլդեր քոնսթրաքշըն» ՍՊԸ-ն։
 
2. /Մ-2/ - Տաթև - Աղվանի - /Մ-2/ ճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածում շինարարական աշխատանքներ է կատարում «Ոսմար» ՍՊԸ։ Հիմնանորոգումը մեկնարկել է այս ամռանը։ 17.5 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածում կապալառուն կատարում է հողային աշխատանքներ։ 
 
3. /Մ-2/ - Տաթև - Աղվանի - /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի  13 կմ երկարությամբ հատվածում սկսվել է ասֆալտի ստորին շերտի տեղադրումը։ Այս հատվածում ( կմ55+000-կմ68+000 ) կապալառուն՝ «Քարավան» ՍՊԸ-ն, իրականացնում է ճանապարհի պատվածքի սառը վերամշակման աշխատանքներ։
 
/Մ-2/ - Տաթև - Աղվանի - /Մ-2/ ճանապարհի 43 կմ երկարությամբ հատվածների հիմնանորոգմամբ կունենանք Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհը շրջանցող ռազմավարական կարևորագույն նշանակության ավտոճանապարհ»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play