Թեզը, թե «Ղարաբաղը տանք լավ ենք ապրելու» ի սկզբանե սխալ է. Ղարաբաղը տաս, դրանով չի ավարտվի. Սուրեն Սարգսյան


Թեզը, թե «Ղարաբաղը տանք լավ ենք ապրելու» ի սկզբանե սխալ է. Ղարաբաղը տաս, դրանով չի ավարտվի. Սուրեն Սարգսյան

  • 17-07-2021 17:31:18   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
«Թեզը, թե «Ղարաբաղը տանք լավ ենք ապրելու» ի սկզբանե սխալ է: Քանի որ Ղարաբաղը տաս, դրանով չի ավարտվի: Սյունիքին էլ են ուզելու, Սևանն էլ, մնացածն էլ: Գումարած դրան, Արցախի կորուստը այնպիսի բարոյահոգեբանական հետևանքներ է ունեցել հանրության համար, որի արդյունքում կորել է ինքնապաշտպանական բնազդը, թուլացել է ազգային իմունիտետը և այս ամենը անխուսափելիորեն բերելու է հիասթափության և արտագաղթի: 
 
Արցախը բեռ չէր: Արցախը համախմբող, միավորող ամենակարևոր գործոնն էր, որ համայն հայությունն ուներ: Հիմա այլևս այդպիսի գործոն չկա»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play