Փաշինյանը բացահայտ ասաց, որ իրեն Արցախից հրաժարվելու մանդատ տվել է ժողովուրդը և «ընտրություններն այդ հարցը լուծել են»


Փաշինյանը բացահայտ ասաց, որ իրեն Արցախից հրաժարվելու մանդատ տվել է ժողովուրդը և «ընտրություններն այդ հարցը լուծել են»

  • 24-08-2021 17:45:33   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
«Անչափ հետաքրքիր երկու հանգամանք.
 
Փաշինյանը բացահայտ ասաց, որ իրեն սահամանազատման` այսինքն Արցախից և ընդհանրապես հայկական զավթված բոլոր տարածքներից հրաժարվելու մանդատ տվել է ժողովուրդը և որ «ընտրությունները այդ հարցը լուծել են»:
 
Այսինքն` տեղի ունեցած ընտրությունների արդյունքները համարում է, որ իրեն հնարավորություն են տվել վերջնականապես լուծելու Հայկական հարցը` հօգուտ Մեծ Թուրքիայի և հանուն` Ադրբեջանի հետ քիրվայության:
Անչափ հետաքրական է նաև այն, որ այսպես կոչված խորհրդարանական ընդդիմությունը` նախկին երկու ռեժիմների թևերը, որ կատաղի ընդդիմության թատրոն են բեմադրում դահլիճում, ընդհանրապես շրջանցեցին և շրջանցում են սահմանազատման հարցը:
 
Ինչու՞:
 
Պատասխանը շատ պարզ է. թե´ ներկա և թե´ նախկին ռեժիմների դավաճաններին կառավարում և գործունեության ծրագիր է տալիս Մոսկվան: Իսկ Մոսկվային սահմանազատումն անչափ ձեռնտու է` ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշինքի համատեքստում:
 
Սահմանազատումից և Հայկական Հարցի դավաճանական փակումից հետո նախատեսվում է, որ այսօրվա խորհրդարանական մարտերի արդյունքում ձեռք բերած կեղծ վարկանիշի ալիքի վրա իշխանության կգա նախկինի դավաճանների նորացված ռեժիմը»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play