Արցախը փաստացի հանձնեցինք թշնամուն՝ հիմա Սևանն ու Երևանն են ուզում… բանակցելո՞ւ ենք. ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն


Արցախը փաստացի հանձնեցինք թշնամուն՝ հիմա Սևանն ու Երևանն են ուզում… բանակցելո՞ւ ենք. ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

  • 27-08-2021 15:53:08   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասվում է՝
 
«ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆՔ»
 
«Փայլուն» քաղաքականություն ենք որդեգրել՝ բանակցում ենք:
 
Արցախը փաստացի հանձնեցինք թշնամուն՝ բանակցում ենք:
 
Թուրքը վաղուց երկրի բուն տարածքում է՝ բանակցում ենք:
 
Քաղաքացիական անձ թե զինվորական են առևանգում, գերեվարում՝ բանակցում ենք:
 
Մարդկանց ունեցվածքը, ինչքը խլում, տանում են՝ բանակցում ենք:
 
Փակել են Իրան-Հայասատան միջպետական ճանապարհը՝ բանակցում ենք:
 
Շրջափակման մեջ են հայտնվել հայկական գյուղերը՝ բանակցում ենք:
 
Սևանն ու Երևանն են ուզում… բանակցելո՞ւ ենք:
 
Ակնհայտ է, որ անվերջ զիջումներով ու անիմաստ բանակցություններով վերջնականապես կործանում ենք հայրենիքը, իրականութուն դարձնում պանթուրքիստական գաղափարը:»
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play