Արցախի երկրորդ պատերազմից առաջ բազմաթիվ խոսքեր են ասել դիվանագետների, պետությունների ղեկավարների կողմից, ինչը Հայաստանում չի հասկացվել


Արցախի երկրորդ պատերազմից առաջ բազմաթիվ խոսքեր են ասել դիվանագետների, պետությունների ղեկավարների կողմից, ինչը Հայաստանում չի հասկացվել

  • 31-08-2021 16:23:15   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է

«Արտաքին քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է կարողանալ հասկանալ ասված խոսքի իմաստը` դրա կոնտեքստը, նախապատմությունն ու ընթացող պրոցեսները: 
 
Արցախի երկրորդ պատերազմից առաջ բազմաթիվ խոսքեր են ասել դիվանագետների, պետությունների ղեկավարների, նրանց բանագնացները, ինչը Հայաստանում չի հասկացվել, որովհետև խոսքի իմաստն ու դրա լրջությունը մենք վատ ենք ընկալում: Եթե լավ հասկանայինք (իրականում նկատի ունեմ բախտի քմահաճույքով որոշում կայացնողներին), ապա կկարողանաինք կողմնորոշվել, թե երբ է պետք նահանջել, երբ զիջել,  երբ առաջանալ,   որի արդյունքում կխուսափեինք պատերազմից, գոնե մեզ համար ամենաանհարմար իրավիճակում:
 
Հիմա մեկ օրինակ բերեմ: Այսօր Լավրովը ասել է. "Ստալինի վրա հարձակումները , որին ներկայացնում են որպես գլխավոր չարագործ, իրար վրա բարդելով այն, ինչն ինքն արել է մինչպատերազմյան ժամանակաշրջանում, պատերազմի ժամանակ և պատերազմից հետո, դա  մեր անցյալի և պատերազմի արդյունքների վրա հարձակում է":
Իսկ Պուտինը, իր մեծ պրեսկոնֆերանսի ժամանակ ասել էր, որ պետք է լինել ինքնաբավ, որպեսզի թույլ չտալ վերաշարադրել պատմությունը, իսկ պատմական ճշմարտությունը կհարվածի հենց նրանց, ովքեր այդ գործով են զբաղված:
 
Սա զուտ քաղաքական խոսքի օրինակ է, որը պետք է կարդալ տողատակերում` ինչ նկատի ունեն և ում է ուղղված դա:
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է ասվում: Այստեղ բանալի բառը "պատերազմի արդյունքների վերաշադրելն է": Նկատի է առնվում հետևյալը, որ պատերազմի արդյունքում աշխարհը բաժանվել է ազդեցությունների գոտիների, որը բոլորն, ով որ պատք էր, ընդունել են, իսկ հիմա փորձ է արվում այդ ազդեցության զոնաները վերաբաշխել ու ով որ փորձի դա անել, հակահարված կստանան:
 
Հիմա գանք մեր իրավիճակին, հենց Կովկասն է այն զոնաներից մեկը (Բելառուսում կարծես թե արդեն հանգիստ է, իսկ Ուկրաինայում ու Վրաստանում ոչ մի արտառոց բան վերջին ժամանակները չեն կատարվել), որը Ռուսաստանի ազդեցության ոլորտն էր ճանաչվել: Կարծես թե հիմա միակ երկիրը, որը վիճարկում է այդ զոնաները, հենց Թուրքիան է (եւ նրա ետեւում կանգնած ուժերը) , որը շուտով պատրաստվում է հայտարարել թուրքական դաշնության ստեղծելու մասին` Միջին Ասիայում և Կովկասում: Կարծես թե այս պահին սա է հնարավոր ամենամեծ փոփոխությունների ենթարկվող տարածքը, այսինքն վիճարկվում է պատերազմից հետո ստեղծված արդյունքները: Իմիջիայլոց, Թուրքիայում էլ սկսել են մերժել Աթաթուրքին, որը ռուս-թուրքական պայմանավորվածության խորհրդանիշն է։
Ընդամենը օրինակը բերեցի, թե քաղաքական խոսքն ինչ հնարավոր բավանդակություն է կարող ունենալ, որը պետք է կարողանալ "կարդալ"»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play