Վերսալում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
նվիրված խաչքար
26-05-2010 20:15:00 | Ֆրանսիա | Քաղաքական
ՎԵՐՍԱԼ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 30-ին
Հայ վետերանների միության նախագահ եւ Վերսալի քաղաքապետ Ֆրանսուա
դը Մազիերի նախաձեռնությամբ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան,
աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը կբացի Հայոց ցեղասպանության
զոհերի հիշատակին նվիրված խաչքարը,- տեղեկացնում է անկախ ֆրանսիացի
լրագրող Ժան Էքիյանը: Բացի դրանից` ծաղիկներ կդրվեն Երկրորդ
համաշխարհային պատերազմում զոհվածների հուշարձանին, կբացվի նաեւ
Ֆրանսիայի ազգային հերոս, Պատվո լեգեոնի շքանշանակիր Միսաք
Մանուշյանին եւ Դիմադրության շարժման մասնակից այլ հայերի նվիրված
ցուցահանդես,- տեղեկացնում է «Երկիրը»: