ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն անցնում է առավել հրապարակային եւ թափանցիկ գործունեության
15-04-2011 18:35:41 | Հայաստան | Իրավունք
Կարեն Անդրեասյանը, ստանձնելով մարտի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, հայտարարել էր, որ պահպանելու է 50-օրյա լռություն, եւ լրատվամիջոցներին խնդրել էր այդ ընթացքում չակնկալել հրապարակային ելույթներ եւ մեկնաբանություններ: Հաջորդ շաբաթ լրանում է կատարված աշխատանքները վերլուծելու եւ համակարգային բարեփոխումներ ձեռնարկելու նախանշված ժամանակահատվածը, ուստի Պաշտպանն անցնում է առավել հրապարակային եւ թափանցիկ գործունեության, որի հիմքում լինելու է հասարակությանը պարբերաբար հաշվետվություններ ներկայացնելու սկզբունքը:
Մարդու իրավունքների ամենահրատապ խնդիրների լուծմանը նպաստելու նպատակով, Կարեն Անդրեասյանը հաջորդ շաբաթ պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր անդրադարձը.
1. սոցիալական ապահովության իրավունքին (Ապիլի 18),
2. հավաքների ազատության իրավունքին (Ապրիլի 19),
3. սեփականության իրավունքին (Ապրիլի 20),
4. խոսքի ազատության իրավունքին (Ապրիլի 21),
5. արդար դատաքննության իրավունքին (Ապրիլի 22),
6. բռնության եւ խոշտանգումների խնդիրներին (Ապրիլի 23),
7. 2008 թ.մարտի իրադարձությունների հետեւանքներին (Ապրիլի 25),
Ըստ «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրության, նշված օրերին համապատասխան անդրադարձը կտեղադրվի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքեջում ` www.pashtpan.am, իսկ դրանց առնչությամբ հնարավոր բոլոր հարցերին Պաշտպանը կպատասխանի ապրիլի 26-ին նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ: