Իսրայելը Ալիեւի միջոցով փորձում է Իրանի միջուկային ծրագիրը վերացնել, ձեռքի հետ էլ՝ Իրանը մասնատել. Հովսեփ Խուրշուդյան


Իսրայելը Ալիեւի միջոցով փորձում է Իրանի միջուկային ծրագիրը վերացնել, ձեռքի հետ էլ՝ Իրանը մասնատել. Հովսեփ Խուրշուդյան

  • 05-10-2021 16:56:34   | Հայաստան  |  Մեկնաբանություն

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
«Իսրայելյան Ֆ-35-երը արդեն Ադրբեջանում են։ Իսրայելից հայտարարել են որ պատրաստ են ավելացնել դրանց քանակը։ Սա այն է, ինչի մասին շաբաթներ առաջ զգուշացրել եմ ու ահազանգել իմ հարցազրույցներում։ 
Իսրայելի F-35 -երի դեմ Իրանը ոչինչ չի կարող հակադրել, անգամ թուրքական F-16-երի դեմ։  Մի Ս-300-ն ինչ էր - ռուսները անգամ դա չվաճառեցին Իրանին, վերջը տվեցին Բաքվին։ Իրանի ղեկավարությունը կարծես հույսները պոնտի ու իրենց զրահատեխնիկայի գեղեցիկ նկարների վրա է դրել։
 
Վերջը իսրայելցիները մուրազներին հասնելու են ու Ալիեւի միջոցով Իրանի միջուկային ծրագիրը վերացնեն։ Ձեռքի հետ էլ Իրանը մասնատեն, ինչը ծանր հետեւանքներ կունենա նաեւ Հայաստանի համար։ Այն, ինչը որ, իմ կարծիքով, պլանավորված էր անել դեռ անցած տարի հոկտեմբերին, էն էլ Իրանը իրեն զգույշ պահեց ու չներքաշվեց 44-օրյա պատերազմին, Ալիեւն էլ շատ չբզբզաց, քանի որ հայկական ուժերի դիմադրությունը մեծ էր, հաղթանակն էլ Բաքվի համար մինչեւ վերջ երաշխավորված չէր։
 
Իսկ այժմ Իսրայելը ոչինչի առջեւ չի կանգնի, քանի որ ըստ արեւմտյան փորձագետների, Իրանը մեկ ամսից առաջին ատոմային մարտագլխիկը կունենա։ Ու ամենավատն այն է, որ ԱՄՆ եւս հակված է կոշտ միջոցառումների վրա աչք փակելու, գուցե նաեւ քաղաքական իմաստով աջակցելու։ 
 
Միակ բանը, որ կարող է կանխել այս սցենարը - դա Իրանի շուտափույտ վերադարձն է Արեւմուտքի հետ միջուկային համաձայնագրին եւ ՄԱԳԱՏԵ-ի փորձագետների նախամուտքի թույլատվությունը դեպի իր միջուկային հարստացուցիչներ։ 
 
Սոսկ ռազմական մարմնաշարժումների եւ սպառնալից հռետորաբանության դադարեցումը, վախենամ, այլեւս Իրանին չօգնեն»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play