«Վրացական հարթակը» կարող էր լինել լավագույն տարբերակը, բայց...


«Վրացական հարթակը» կարող էր լինել լավագույն տարբերակը, բայց...

  • 11-10-2021 17:10:07   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
 
«Վրաստանի առաջարկած տարածաշրջանում խաղաղության նոր նախաձեռնությունը, ըստ էության,  թուրք-ադրբեջանական «6-յակ»՝ «3+3» ձևաչափի՝ միայն այսրկովկասյան 3 երկրների մասնակցությունն ապահովող հարթակ է։ Դրա տրամաբանությունը տարածաշրջանային խնդիրները միայն տարածաշրջանի երկրների ջանքերով լուծելու գաղափարն է, ասել է թե առանց «մեծ ախպերների»։
 
Ինչ խոսք, «վրացական հարթակը» կարող էր լինել լավագույն տարբերակն ու այլընտրանքը տարածաշրջանում առկա բազմաբնույթ խնդիրների լուծման, համակողմանի համագործակցության ապահովման համար, բայց...
 
Պարզապես, աշխարհի կարգը, տարածաշրջանի բնույթն ու այստեղ բախվող բազմաշերտ շահերը, նրա երկրների՝ բավարար ինքնիշխանություն, սկզբունքայնություն, հաճախ նաև գիտակցություն չունենալու հանգամանքը թույլ չի տալիս գնահատել «3-ի» ձևաչափի լիարժեք կարևորությունը, հետևաբար նաև՝ իրատեսականությունը»։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play