Բաքվի բռնապետը փորձելու է «Ղարաբաղի» գրավման երազանքը փոխարինել Սյունիքի գրավման երազանքով


Բաքվի բռնապետը փորձելու է «Ղարաբաղի» գրավման երազանքը փոխարինել Սյունիքի գրավման երազանքով

  • 20-10-2021 17:39:19   | Ադրբեջան  |  Մեկնաբանություն

Իրանագետ Գարիկ Միսակյանը ֆեյսբուքյան էջում գրում է

«Բաքվի բռնապետի կողմից Ադրբեջանական Հանրապետության անկախության օրվա փոփոխության մասին հայտարարությունները հարուցել են նույնիսկ Իրանի անհանգստությունները, բայց ոչ Հայաստանինը։ 
Վերջին հաջողություններից իրականության զգացողությունը կորցրած Իլհամ Ալիևը իր այս գործողություններով հերաթական անգամ փորձում է աղճատել պատմական իրողությունները և աշխարհաքաղաքական օգուտ քաղել դրանցից։ Այսպես՝ 
 
Ալիևը այս քայլերով փորձելու է իրեն ոչ թե Հեյդար Ալիևի ստեղծած պետության ժառանգ ներկայացնել, այլ Մոհամմադամին Ռասուլզադեի Մուսավաթական Ադրբեջանի ժառանգ, որն այս արեստածին պետության կյանքը կերկարացնի մի քանի տասնամյակով։ 
 
Ալիևը, սովետական պետությունից ստացած սահմանները փոխելով Մուսավաթական Ադրբեջանի սահմանների հետ, փորձելու է նախկինում այդ պետությունում «Ղարաբաղի» գրավման երազանքը փոխարինել Սյունիքի գրավման երազանքով՝ ստեղծելով գաղափարական հիմքեր հայկական հերթական տարածքների յուրացման հարցում։
 
Անհանգստացած լինելով Ադրբեջանական Հանրապետության տարածքում իրանական ազդեցության աճից Բաքվի բռնապետը փարձում է ստեղծել նոր «ազգային» նպատակ սեփական երկրում ազգային ինքնագիտակցության, դեմոկրատիայի բացակայության և Ալիևների ընտանիքի շուրջ կաշառակերության ու փողերի լվացման վերաբերյալ խնդիրներից ուշադրություն շեղելու համար»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play