Չհուսադրող ու վտանգավոր վիճակագրություն ունենք մեր երկրում. Արմեն Մուրադյան


Չհուսադրող ու վտանգավոր վիճակագրություն ունենք մեր երկրում. Արմեն Մուրադյան

  • 26-10-2021 16:30:53   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է
 
«Չհուսադրող ու վտանգավոր վիճակագրություն ունենք մեր Երկրում !!!
Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տվյալներն են 18,115 հիվանդության նոր դեպք և 403 մահվան դեպք՝ 1 միլիոն բնակչի հաշվով․․․
 
Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ սևեռեք ձեր ուշադրությունն այն փաստի վրա, որ պատվաստումներն արդյունավետ են ինչպես հիվանդության կանխարգելման, այնպես էլ մահացության կտրուկ նվազեցման գործում: 
Ասածս փորձեմ հիմնավորել՝ Covid 19 -ի հիվանդացության և մահացության ցուցանիշների համեմատությամբ ԵՄ առավել շատ և քիչ պատվաստված երկրների վիճակագրությունը հիմք ընդունելով։
Եվ այսպես, 2021թ.-ի հոկտեմբերի 25-ի դրությամբ ԵՄ-ում իրականացվել է շուրջ 581.8 միլիոն պատվաստում՝ չափահաս բնակչության շուրջ 80.0%-ը ստացել է առաջին, իսկ 74.6%-ը երկրորդ դեղաչափը:  
 
Ամբողջությամբ պատվաստված բնակչության տեսակարար կշռով առաջատար են 
• Պորտուգալիան՝ 91.2%,
•  Իրլանդիան՝ 92.0%, 
• Դանիան՝ 88.0%,
•  Նորվեգիան՝ 86.8%, 
• Իսպանիան՝ 83.8%, 
• Ֆրանսիան՝ 80.2% և այլն: 
Առավել քիչ պատվաստված բնակչություն ունեցող երկրներից են 
• Բուլղարիան՝ 24.2%, 
• Ռումինիան՝ 35.6%, 
• Լատվիան՝ 56.3% ,
• Սլովակիան՝ 52.6% ,
• Խորվաթիան՝ 52%: 
 
Ներկայացնում եմ, ԵՄ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի կայքում առկա տվյալների վերլուծությունը, (https://www.ecdc.europa.eu/.../data-daily-new-cases-covid...), սույն թվականի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում,  1 միլիոն բնակչի հաշվով Կովիդ-19 նոր դեպքերի և մահվան դեպքերի թվային պատկերը։ Եվ այսպես, 
 
• Պորտուգալիա նոր 4429դեպ, մահ՝38, 
• Իռլանդիա՝ 15915 նոր դեպք, մահ՝ 56, 
• Դանիա՝ 5228 նոր դեպք, մահ՝20, 
• Նորվեգիա՝ 7496 նոր դեպք, մահէ 15, 
• Իսպանիա՝ 2881 նոր դեպք, մահ՝56, 
• Ֆրանսիա՝ 5329 նոր դեպք, մահ՝ 45: 
Իսկ առավել քիչ պատվաստված բնակչությամբ աչքի ընկնող երկրներում 1 միլիոն բնակչի հաշվով արձանագրվել են դեպքերի և մահերի հետևյալ ցուցանիշները․
• Բուլղարիա՝ 16250 նոր դեպք և 612 մահ, 
• Ռումինիա՝ 23303 նոր դեպք և 514 մահ, 
• Լատվիա՝ 30741 նոր դեպք և 233 մահ, 
• Սլովակիա՝ 12431նոր դեպք և 60 մահ,
• Խորվաթիա՝ 17187նոր դեպք և 168 մահ:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play