Բաքվի բռնապետը փաստացիորեն հայտնվել է իր իսկ լարած ծուղակում


Բաքվի բռնապետը փաստացիորեն հայտնվել է իր իսկ լարած ծուղակում

  • 28-10-2021 16:10:40   | Ադրբեջան  |  Մեկնաբանություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրում է
 
«Բաքվի բռնապետը փաստացիորեն հայտնվել է իր իսկ լարած ծուղակում։ 
44-օրյա պատերազմից առաջ և դրա ընթացքում հենց նրա քարոզչամեքենան ադրբեջանական հասարակության մեջ ամեն կերպ խրախուսել է շիայական աշխարհայացքի կարևորագույն առանցքներից նահատակության գաղափարը՝ փորձելով այն օգտագործել մեր դեմ։
 
Հիմա Ադրբեջանի ներսում բազմահազար հետևորդներ ունեցող իրանամետ շիա գործիչների նկատմամբ հետապնդումների խորապատկերին նույն այդ նահատակության գաղափարը օգտագործվելու է հենց Բաքվի բռնապետի դեմ պայքարում, քանի որ ճնշելով հավատացյալ շիաներին և փակելով նրանց կրոնական ենթակառուցվածքները, նա, ըստ էության, վերածվում է «ժամանակի Յազիդ»-ի՝ միջնադարյան այն խալիֆայի, որի դեմ պայքարում էլ շիայական հռչակավոր իմամը գնաց նահատակության»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play