«Մուրացան» հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա կա. երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր


«Մուրացան» հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա կա. երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

  • 29-10-2021 16:58:01   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրում է
 
«Այսօր «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում էի, զեկուցեմ բոլոր «մտահոգ մասնագետներին» թե ինչ է կատարվում մանկական Covid բաժանմունքում․
 
Եվ այսպես, այս պահի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա։ Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են , 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են  և 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։  Այս 17 երեխաներից 15-ի մայրերի  մոտ ևս հաստատվել է Covid 19․․․»: 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play