-Սահմանները թող ճշգրտեն. ո՞վ ասաց, որ դրանք հավերժական են: Ես հարցը այսպես կդնեմ՝ մենք պետք է ժամանակ շահենք. մեր պետությանն ու ժողովրդին հիմա ժամանակ է պետք:
-Մեր ընտրած իշխանությունը ապուշների խումբ չի. պետական հանցագործություն կատարողը պատժվելու է, և ոչ ոք պատասխանատվությունից ազատված չէ:
-Ե՞րբ տեղի ունեցավ Արցախի դուրսգրումը՝ որպես բանակցող կողմ, որպես պետություն՝ միջազգային ասպարեզից: Մեղավոր է այն նախագահը, որ Արցախին դուրս թողեց այդ գործընթացից:
-Շուշին և Հադրութը ոչ միայն հայ ժողովուրդը կորցրեց, կորցրեց նաև Ռուսաստանը: Ռուսաստանը ծանր պարտություն կրեց, կորցրեց մեզ՝ որպես դաշնակից. մարդիկ, որ «օրհնված սհաթով» երդվում էին, հիմա ռուսաֆոբներ են:
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь