-Իշխանությունը բոլոր համայնքներում, որտեղ պարտվել է, փորձում է տարբեր մեխանիզմներով սրբագրել: Օրինակ, Գյումրիում, տեղի ունեցավ մանդատագողություն:
-Հասարակությունը հոգնել է և՛ իշխանության, և՛ տիտղոսային ընդդիմության պոպուլիզմից, հոգնել է սև-սպիտակից: Մարդկանց պետք է ցույց տալ դեպի ապագա տանող ճանապարհ:
-Էրդողանը պատահական «սլիվներ» չի անում: Նա փորձում է նեղը գցել Հայաստանի իշխանությանը, օրակարգ պարտադրել:
-3+3 ձևաչափը մոտ ապագայում միս ու արյուն չի ստանա: Ֆորմալ առումով նախաձեռնությունը դուրս է եկել Էրդողան-Ալիև զույգից, բայց սա տարածաշրջանային նոր աշխարհակարգի՝ ռուս-թուրքական աշխարհակարգի բանաձևն է: 3+3 ձևաչափով հավասարապես շահագրգռված են և՛ Մոսկվան, և՛ Անկարան:
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь