-Մենք սկսել ենք վատագույն տարբերակից՝ պարտադիր պատվաստում կամ թեստավորում, այնինչ միջազգային մամուլից տեղեկանում ենք, որ հենց այդ թեստերի միջոցով էլ է վարակը տարածվում:
-Կազմակերպչական աշխատանքներում շատ մեծ բաց կա, որը փորձում են լրացնել, իբր թե աշխատանք են կատարում՝ պարտադրելով թեստավորում:
-Աշխատողին դնում են այնպիսի սոցիալական պայմանների մեջ, որ այլընտանք չունենա՝ պատվաստվի: Այս պարտադրանքը բնական ազդակ է առաջացնում մարդու մոտ, որ այստեղ վտանգ կա:
-Չի կարելի թույլ տալ, որ նախարարություններն ու կառավարությունը ժողովրդին ենթարկեն մանիպուլյացիայի: Այս պահին գործատուն օրենքով սահմանված կարգով աշխատողին չի կարող պարտադրել մի բան, որը դուրս է իր աշխատանքային պարտականություններից: Նախարարի հրամանը հակասում է Սահմանադրությանը և օրենքներին:
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь