«Զանգեզուրի միջանցքի» չեզոքացումը պահանջում է բացառապես ռազմավարական երկարաժամկետ պլանավորում


«Զանգեզուրի միջանցքի» չեզոքացումը պահանջում է բացառապես ռազմավարական երկարաժամկետ պլանավորում

  • 12-11-2021 16:07:12   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է
 
««Զանգեզուրի միջանցքը»(«Թյուրքական դարպաս», «Թուրանական միջանցք»,«Նախիջևանի միջանցք») թուրք-ադրբեջանական ռազմավարական նախագիծ է, որի իրականացման չեզոքացումն առնվազն Հայաստանից հնարավորինս  պլանավորված, մանրակրկիտ կերպով հաշվարկված ամենօրյա աշխատանք է պահանջում երկարաժամկետ կտրվածքով։ 
 
Մարտավարական տեսանկյունից Երևանի խնդիրը կարելի դիտարկել առնվազն երկու շերտում՝ 
 
1. հնարավորինս չեզոքացնել Ադրբեջանի համակողմանի և տարաբնույթ ճնշումների հնարավորությունը, 
 
2. ապահովել արտաքին գործընկերների առավել լայն համախոհություն։ 
 
«Միջանցքի» նախագիծն ու դրա կենսագործմանը միտված քաղաքականությունն իրենցից ներկայացնում են բազմաշերտ բանաձևումների բարդ համակարգ, որում Բաքվի և Անկարայի կողմից իրականացվել է հստակ դերաբաշխում։ 
 
Վերոնշյալի տեսանկյունից Ադրբեջանի դերակատարումն առայժմ սահմանափակվում է Հայաստանին «միջանցքը» պարտադրելու ուղեգծի տիրույթում։
 
Թուրքիայի խնդիրն ավելի բարձր «տրամաչափի»՝ տարածաշրջանային և միջազգային առանցքային դերակատարների հետ «բազառ-սակարկությունների» մակարդակում է։
 
Առայժմ երկու հարթությունում էլ հաջողվում է կասեցնել քննարկվող նախագծի իրականացումը, բայց այս ուղղությամբ բազմաշերտ աշխատանքների տրամաբանությունը պահանջում է երկարաժամկետ ռազմավարական պլանավորում՝ համարժեք «Զանգեզուրի միջանցքի» նույն՝ ռազմավարական բնույթին»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play