«Հայելային հետքաշման» մասին ցանկացած առաջարկին ի պատասխան ադրբեջանական կողմը նոր դիրքեր է փորձելու վերցնի. Տաթև Հայրապետյան


«Հայելային հետքաշման» մասին ցանկացած առաջարկին ի պատասխան ադրբեջանական կողմը նոր դիրքեր է փորձելու վերցնի. Տաթև Հայրապետյան

  • 15-11-2021 16:40:37   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է

«Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում մեր տղաներից մեկը շատ վստահ ու պարզ ասում է, որ չհամարձակվեք կրակել, մենք էլ կկրակենք, դրանից հետո ադրբեջանական կողմի ներկայացուցիչը իրեն ավելի զուսպ է սկսում պահել: 
 
Ես մանրամասներ չգիտեմ, տեղեկություն չի հաղորդվում նորմալ, բայց մի բան գիտեմ՝ «հայելային հետքաշման» մասին ցանկացած առաջարկին ի պատասխան ադրբեջանական կողմը նոր դիրքեր է փորձելու վերցնի, «խաղաղության դարաշարջան բացելու» ցանկացած առաջարկին ի պատասխան Ալիևը խոստանալու է «բռունցք ցույց տալ» և հավակնություններ է ներկայացնելու ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ: Ադրբեջանցին ու թուրքը ահաբեկչական խմբավորումների պես հասել են մեզ վրա, դրա պատասխանը պետք է լինի զինվելը, պատրաստվելը, ազգային ու պետական գաղափար ունենալը, ոչ թե առավոտից երեկո կրկնել, թե իբր «սաղ փախել են», փախնող էլ է եղել, բոլոր պատերազմներում է լինում, բայց կռվողն էլ նենց կռիվ է տվել, որ այսօր Արցախում հայ ապրի, որ Սյունիքի մեջքը հնարավորինս պահի, կռվողի վրա պետք է հենվել, այդ տեսակը կա ու զորեղ է, չի կարելի ընկճել ժողովրդին ու ներշնչել, թե անզոր է: Ի վերջո, սա նույն ժողովուրդն է, որ 90-ականներին ծանր փորձությունների միջով անցնելով հաղթեց ու թույլ չտվեց իրեն բնաջնջել: Հայ զինվորի մեջքը պետք է ուղիղ լինի, իսկ դրա համար ամուր թիկունք է պետք, պետության արժեքն ու գինը իմացող թիկունք:
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play