-Անցած 30 տարում գաղութացման քաղաքականություն էր իրականացվում: Նախ կարողացան ժողովրդին համոզել, որ 1990-94թթ. հաղթանակի հեղինակը և կերտողը ոչ թե հայ ազգն է, այլ ռուսներն օգնեցին, հիմա էլ համոզում են, որ հայ զինվորը կռվող չի և մեր ազգը պարտվել է: Դա գաղութացման նպատակներ է հետապնդում:
-Ռուսաստանը շատ լավ իր շահերը հաշվել է, և դրանք ձևակերպված են դեռ վաղուց՝ Հայաստանն առանց հայերի:
-Ի՞նչ նպատակ էր հետապնդում այս պատերազմը և ինչո՞ւ ասենք նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանավորվածության մեջ անպայման պետք է նշվեր Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների մասին:
-Ըստ էության՝ մինչև վերջին օրը Հայաստանը չի ընդունել, որ պատերազմ է մղում, պաշտոնապես պատերազմի մեջ չի մտել, բայց պատերազմի արդյունքում մի կետ է հայտնվում, որը վերաբերում է Հայաստանի տարածքին: Այսինքն, պետք է հասկանալ ովքե՞ր էին դրանում շահագրգիռ:
-Այստեղ ոչ միայն Արցախի հարցն էր, այլ ցամաքային ճանապարհով Ռուսաստանը Թուրքիայի հետ կապվելու հնարավորությունը:
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь