Ադրբեջանը ձգտում է ճեղքել մեր պաշտպանությունը և հասնել միջպետական ճանապարհին, ապա միանալ Նախիջևանին.Նաիրի Հոխիկյան


Ադրբեջանը ձգտում է ճեղքել մեր պաշտպանությունը և հասնել միջպետական ճանապարհին, ապա միանալ Նախիջևանին.Նաիրի Հոխիկյան

  • 16-11-2021 16:33:31   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է
 
«Թշնամին ահա այս հատվածում է լայնածավալ հարձակում սկսել։ Սա մեր պետության ամենանեղ կետն է։ Ադրբեջանը ձգտում է ճեղքել մեր պաշտպանությունը և հասնել միջպետական ճանապարհին, ապա միանալ Նախիջևանին։ Սա այն է, ինչի մասին բազմիցս զգուշացրել է Իլհամ Ալիևը։ 
 
ՀՀ կառավարությունը խոստովանում է, որ հայկական կողմն ունի 10 զոհ։ Սա չէր լինի, եթե ամիսներ շարունակ փաշինյանական ռեժիմը թշնամուն չզիջեր մեր կարևոր ռազմավարական բարձունքները, ինչի շնորհիվ ադրբեջանցիներին հաջողվել է ավելի հարմար դիրքից հարձակում գործել։ 
 
Ի տարբերություն 2020-ի պատերազմի՝ չենք հավատում պաշտոնական հաղորդագրություններին և կանգնում ենք բացառապես մեր զինվորի կողքին»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play