Նիկո'լ, մի փոքր շանս ունենք պետություն դառնալու, այն էլ փակում ես քո այս որոշմամբ. Դավիթ Սանասարյան


Նիկո'լ, մի փոքր շանս ունենք պետություն դառնալու, այն էլ փակում ես քո այս որոշմամբ. Դավիթ Սանասարյան

  • 06-01-2022 17:43:05   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը գրել է
 
«Մարդուն հրավիրում են ժողովրդավարական ու քաղաքակիրթ երկրների սեղան, ասում են քո ժողովուրդն այս ընտանիքին է պատկանում, հագնում է այդ տարածքին համապատասխան շորերն ու գլորվում ռուս-թյուրքական խալի։
Նիկո'լ, մի փոքր շանս ունենք պետություն դառնալու, այն էլ փակում ես քո այս որոշմամբ։ Լավ ա՞յս աստիճան պատկերացնում չունեք աշխարհի հնարավոր զարգացումների մասին։ 
 
Դեռ չեմ ասում, որ վաղը եթե Ադրբեջանը ագրեսիա իրականացնի Հայաստանի նկատմամբ, նաև Հայաստանի օգնությամբ իշխանություն պահած Ղազախստանն էլի աջակցելու է Ադրբեջանին ու այդ ժամանակ քաղաքակիրթ աշխարհից էլ աջակցություն չակնկալեք»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play