Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք
17-01-2022 20:15:33 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք:
Շահագործման է հանձնվել Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցված բնակելի թաղամասի մի մասը:
Ինչպես հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից, շահառուները Հադրութից և Շուշիից տեղահանված, ինչպես նաև՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներն են:
Մինչև սույն թվականի հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք: