Արդեն կարելի է համարել, որ աշխարհը դառնում է երկբևեռ՝ մի կողմից Արևմուտք, մյուս կողմից՝ Չինաստան ու Ռուսաստան


Արդեն կարելի է համարել, որ աշխարհը դառնում է երկբևեռ՝ մի կողմից Արևմուտք, մյուս կողմից՝ Չինաստան ու Ռուսաստան

  • 04-02-2022 17:39:59   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է
 
«Ապագա աշխարհակարգն սկսում է ուրվագծվել: Արդեն կարելի է համարել, որ աշխարհը դառնում է երկբևեռ՝ մի կողմից Արևմուտքը, մյուս կողմից՝ Չինաստան ու Ռուսաստան:
 
Չինաստանի ու Ռուսաստանի դեկլարացիան, ըստ էության, դրա մասին է: 
 
Նոր երկբևեռ աշխարհակարգն, ի տարբերություն անցյալի, զուրկ է գաղափարախոսություններից՝ չկա գաղափարախոսական պայքար, չկան քաղաքակրթական պլատֆորմներ նրանց հիմքում, այլ «մաքուր» շահերի վրա է հիմնված: Այսպիսով, Արևմուտք և Արևելք հասկացությունները, բևեռների իմաստով, խիստ հարաբերական անվանումներ են:
 
Չկա նաև միանշանակ սահմանային ուրվագիծ՝ ակնհայտ չէ, որ ողջ Եվրոպան ԱՄՆ տիրապատության տակ կմնա, նույնը կարելի է ասել Եվրասիայի մասին, այդ երկրներն էլ միանշանակ Չինաստանի ու Ռուսաստանի տիրապետության տակ չեն հայտնվի: 
 
Նոր աշխարհակարգն շախմատի տախտակի տեսք է կարող ունենալ՝ սև, սպիտակ, չմիավորվածներ, տատանվողներ և այլն»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play