Ֆրանսիայում անցկացվել է ղարաբաղյան հակամարտության թեմայով<br /> կոնֆերանս<br />


Ֆրանսիայում անցկացվել է ղարաբաղյան հակամարտության թեմայով
կոնֆերանս

  • 23-04-2010 20:45:00   | Ֆրանսիա  |  Քաղաքական
ՍԵՆ-ՇԱՄՈՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 22-ին Ֆրանսիայի Սեն-Շամոն քաղաքում անցկացվել է «Ղարաբաղյան հակամարտությունը եւ Ղարաբաղի վերակառուցման ծրագրերը» թեմայով կոնֆերանս: Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն, միջոցառմանը մասնակցել են քաղաքապետ Ֆիլիպ Կիզիրյանը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, տեղական ինքնակառավարման մարմինների եւ տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ: Իր խոսքում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սկզբնապատճառները, հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը: Անդրադառնալով մայիսի 23-ին կայանալիք Ազգային Ժողովի 5-րդ գումարման ընտրություններին, ԼՂՀ մշտական ներկայացուցիչը նշել է. «Ընտրելով օրենսդիր իշխանության ներկայացուցիչներին, Ղարաբաղի ժողովուրդը մեկ անգամ եւս հիշեցնում է աշխարհին, որ հանդիսանում է իր ճակատագրի տերը եւ հաստատակամ է կերտել այն խաղաղ ճանապարհով եւ ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան»: Հ.Գեւորգյանը հանդիպում է ունեցել նաեւ Լուար շրջանի «Քլաբ ԳԻԵՌ էնթըփրայսիս» (<>) գործարարների խոշոր միավորման ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է Արցախում ներկա տնտեսական իրավիճակը եւ ներդրումների հնարավորությունները: Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը գործարարներին Արցախ է հրավիրել տեղի գործարարների հետ համագործակցության հաստատման նպատակով:
Նոյյան տապան  -   Քաղաքական