Ալիևը Պուտինի հետ հանդիպումից առաջ հետախուզում է հայտարարել ՀՀ նախագահների հանդեպ. քաղաքագետ


Ալիևը Պուտինի հետ հանդիպումից առաջ հետախուզում է հայտարարել ՀՀ նախագահների հանդեպ. քաղաքագետ

  • 21-02-2022 18:00:08   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է
 
«Ալիևը Պուտինի հետ հանդիպումից առաջ հետախուզում է հայտարարել ՀՀ նախագահների հանդեպ, ինչպես նաև Արցախի գյուղերի վրա կրակահերթեր են իրականացնում: 
 
Հանդիպումից առաջ (որի ընթացքում պետք է ստորագրվի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր) ստեղծում է իրավիճակ հանդիպման ժամանակ պահանջներ առաջ քաշելու համար, այսինքն քաղաքականություն է վարում, որի համար նախաձեռնություններ է իրականացնում: 
 
Վերջին տարիներին բոլոր նախաձեռնությունները Ադրբեջանն է իրականացրել, որովհետև իր առջև խնդիրներ է դնում, և դրա համար նախաձեռնում է քայլեր:
 
Քաղաքականություն վարելու համար պետք է ունենալ նպատակ, նախաձեռնել քայլեր, ստեղծել իրավիճակ ու հասնել արդյունքների:
 
Հայաստանի գործող «իշխանությունը» որևէ նախաձեռնություն, որևէ քայլ այս ողջ ընթացքում չի կարողացել կատարել:
 
Բնականաբար, ցանկացած պարագայում Հայաստանն է զիջումների գնալու, իսկ մենք հանձնված ենք Ռուսաստանի ողորմածությանն այլ տեղից որևէ ստասելիքներ չունենալով և դրանում մեղավորը Ռուսաստանը չի: 
Իսկ ինչու պետք է սպասելիքներ ուենանք, երբ Հայաստանում քաղաքականություն վարող գոյություն չունի:
Այստեղ Պուտինը և Ալիևը քաղաքականության սուբյեկտներ են, կա նաև մի օբյեկտ, որի շուրջ նրանք պետք է համաձայնության գան: Օբյեկտին Պուտինը կզանգի ու կտեղեկացնի, թե ինչ են պայմանավորվել: Գոնե դրա համար պետք է շնորհակալ լինենք, որ դեռ զանգում են ու տեղեկացնում»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play