ՀՀ վարչապետը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին


ՀՀ վարչապետը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

  • 24-02-2022 17:20:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, մանրամասնելով, որ փետրվարի 24-ին տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
 
Նիստում քննարկվել են Եվրասիական տարածքում տարբեր ոլորտներում ինտեգրացիոն մեխանիզմների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, դրանք վերաբերել են արդյունաբերության ոլորտին, մաքսային գործընթացներին, տեղեկատվական համակարգերին, էլեկտրոնային առևտրի կազմակերպմանը, տրանսպորտային հաղորդակցությանը և այլ թեմաների:
 
Փետրվարի 25-ին նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն