Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան


Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան

  • 05-03-2022 16:43:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, սպարապետի տուն-թանգարան է այցելել Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ նապագահի աշխատակազմից: 
 
Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրուն և նրա եղբոր՝ Արամ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել տուն-թանգարանում։ Հարգանքի տուրք մատուցելով ՀՀ ազգային հերոսի հիշատակին՝ Ալեն Սիմոնյանն այնուհետև Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում մասնակցել է սպարապետի ծննդյան տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն