Մարզական ռեկորդային ցուցանիշ` մարդկության խաղաղ<br /> գոյակցության գաղափարի համար<br />


Մարզական ռեկորդային ցուցանիշ` մարդկության խաղաղ
գոյակցության գաղափարի համար

  • 20-04-2010 21:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 21-ին ժամը 11:00-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի օլիմպիական հերթափոխի դպրոցում մարզիկ Կարեն Կարապետյանը, անհատական կամքի դրսեւորումով եւ ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ, կցուցադրի իր մարզական ռեկորդային ցուցանիշը: Նա հանդես կգա Հայաստանի, Արցախի եւ ողջ սփյուռքահայ երիտասարդության անունից եւ իր ռեկորդային ցուցանիշը սիրով կնվիրի աշխարհի ժողովուրդների խաղաղության եւ մարդկության խաղաղ գոյակցության գաղափարին: ՀՀ սփյուռքի նախարարությունից ստացված հաղորդագրության համաձայն, Կարեն Կարապետյանը, կատարելով այս քայլը Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակի կապակցությամբ, ցանկանում է դատապարտել 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից կատարած ոճրագործությունը, պահանջ ներկայացնում ողջ աշխարհին` ճանաչելու Հայոց Մեծ Եղեռնը եւ դրանով իսկ նպաստելու հետագա ցեղասպանությունների կանխման գործընթացին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play