Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին


Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

  • 21-03-2022 18:00:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից: 
 
Դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է նախագահ Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն