Ապրիլի 21-23-ին կկայանա Հայաստանի ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր<br /> ժողովը<br />


Ապրիլի 21-23-ին կկայանա Հայաստանի ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր
ժողովը

  • 16-04-2010 16:58:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 21-23-ին կկայանա Հայաստանի ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցելու նպատակով Երեւան կժամանեն ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամները: ՀՀ ԳԱԱ 5 բաժանմունքների տարեկան ժողովներում զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Ռուսաստանի Դաշնությունից` Սերգեյ Ադյանը, Վահան Շահգիլդյանը, Մեժլում Սումբատյանը, Վիլեն Ազատյանը, Արտակ Կոստանյանը, Էդուարդ Կարախանովը, Յուրիկ Հարությունյանը, Գարեգին Թոսունյանը, Միշիկ Ղազարյանը, Վալերի Պետրոսյանը, Լուսեղեն Բուգաեւը, Յուրի Ապրեսյանը, Սերգեյ Ավագյանը, ԱՄՆ-ից` Ստեփան Եսայանը, Լեւոն Միննեթյանը, Արշակ Մուրադյանը, Անի Ապրահամյանը, Ֆրանսիայից` Պատրիկ Սուքիասյանը, Շվեդիայից` Սպարտակ Գեւորգյանը, Ուկրաինայից` Նվեր Մխիթարյանը, Բելառուսից` Վլադիմիր Աղաբեկովը: Զեկուցումների թեմաներն արտացոլում են հիմնարար գիտության նվաճումները, ինչպես նաեւ վերաբերում են ժամանակակից քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հարցերին: Մասնավորպես կընթերցվեն հետեւյալ զեկուցումները` «Բարձր տեխնոլոգիաները կրթության մեջ», «Քրոնիկակա՞ն, թե՞ մարող ճգնաժամ», «Ռուս էթնոսը եւ հայկական սփյուռքը Ռուսաստանում», «Տիեզերական գործոնների ազդեցությունը կլիմայական գլոբալ փոփոխությունների եւ խողովակաշարերի կոռոզիայի վրա»: Ըստ ՀՀ ԳԱԱ-ի Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, նոր գերծանր 117-րդ տարրի հայտնագործության մասին զեկուցումով հանդես կգա այդ հայտնագործության հեղինակներից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն