ՊԵԿ-ում տեղի է ունեցել Հայաստանում ոչ ֆորմալ տնտեսության գնահատման զեկույցի շնորհանդեսը


ՊԵԿ-ում տեղի է ունեցել Հայաստանում ոչ ֆորմալ տնտեսության գնահատման զեկույցի շնորհանդեսը

  • 07-04-2022 11:59:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
«ՀՀ հարկային վարչարարության աջակցության» ծրագրի արդյունքներից մասնագետները գոհ են.
 
ՊԵԿ-ում ամփոփվել  են «ՀՀ հարկային վարչարարության աջակցության» ծրագրի արդյունքները: Ներկա են եղել ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:  Զարգացման ֆրանսիական գործակալության  ֆինանսավորմամբ ու «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության ջանքերով իրականացվող ծրագրի համատեքստում «Որքան է ոչ ֆորմալ տնտեսությունը Հայաստանում և դրա ծավալը ՀՆԱ-ում»  զեկույցի շնորհանդեսը ներկայացրել է Ֆրանսիայի զարգացման և հետազոտության ինստիտուտի փորձագետ Ժակ Շարմը:    
 
Ըստ զեկույցի, 2020թ-ին  Հայաստանում ֆորմալ զբաղվածությունը, ուր ներառված է նաև գյուղատնտեսության ոլորտը, կազմում է 66,8 տոկոս, ինչը նախորդ տարիների համեմատ դրական դինամիկա ունի: Ոչ ֆորմալ զբաղվածության ցուցանիշը, ներառյալ գյուղատնտեսության ոլորտը,  33,2 տոկոս է, այս թիվը   ոչ ֆորմալ տնտեսության նվազման դինամիկայի մասին  է խոսում: Ի դեպ, առանց գյուղատնտեսության ճյուղի ոչ ֆորմալ տնտեսության ցուցանիշը գրեթե 15 տոկոս է կազմում:  
 
Առաջիկա օրերին  կամփոփվեն  2020թ.-ին կատարված  աշխատանքները: Կուսումնասիրվեն բոլոր միտումները, որոնք ըստ ֆրանսիացի փորձագետի, ուղղված են համատեղ դրական աշխատանքների իրականացմանը: 
 
ՀՀ ՊԵԿ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն