ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. մեքենայի վարորդը մահացել է, 6 անձի պատճառվել են տարբեր մարմնական վնասվածքներ (տեսանյութ)


ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. մեքենայի վարորդը մահացել է, 6 անձի պատճառվել են տարբեր մարմնական վնասվածքներ (տեսանյութ)

  • 18-04-2022 18:01:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական  օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ 2022թ. ապրիլի 17-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ: 
 
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ հիշյալ վայրում միմյանց են բախվել «Վազ 2106», «Վազ 2115» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Վազ 2106» ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ 6 անձի պատճառվել են տարբեր մարմնական վնասվածքներ:  
 
Կատարվում է նախաքննություն:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 
                                                                               
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն