Արցախում քննարկել են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը, հավանական վտանգները


Արցախում քննարկել են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը, հավանական վտանգները

  • 26-04-2022 16:21:58   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների ղեկավարները խորհրդարան են հրավիրել ԱԳ նախարար Դ.Բաբայանին: Հանդիպման ընթացքում  քննարկվել են տարածաշրջանում ընթացող վերջին զարգացումները:
 
Քննարկվել են տարբեր ձևաչափերով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը և դրա արդյունքում ակնկալվող փաստաթղթերի մեջ Արցախի Հանրապետությանը սպառնացող հավանական վտանգները:
 
Երկուստեք կարևորել են ապրիլի 14-ի ԱԺ հայտարարության լույսի ներքո Արցախի Հանրապետության կարգավիճակի, սահմանների և անվտանգության հիմնախնդիրների արտացոլումը ստորագրվելիք ցանկացած փաստաթղթում:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երեկ «Ազատության» ռադիոկայանին տրված Դ. Բաբայանի առցանց ասուլիսին, որը, ըստ Դ. Բաբայանի, ռադիոկայանի կողմից լրիվ չէր ներկայացվել և իր պահանջով վերացվել է «վրիպումը»:
 
Խմբակցության ղեկավարները փաստել են, որ հիշյալ ռադիոկայանի նման «վրիպումները» դարձել են պարբերաբար և մնում է հասկանալ՝ ինչո՞ւ կամ ո՞ւմ պատվերով է կատարվում այդ ամենը:
 
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play