Գեւորգ Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Մելինե Դալուզյանն<br /> ու Արա Խաչատրյանը փոխչեմպիոն<br />


Գեւորգ Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Մելինե Դալուզյանն
ու Արա Խաչատրյանը փոխչեմպիոն

  • 09-04-2010 22:30:00   | Բելոռուս  |  Սպորտ
ՄԻՆՍԿ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բելառուսի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի տղամարդկնց 89-րդ առաջնությունում Գեւորգ Պողոսյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: 85 կգ քաշային կարգում գլխավոր մրցանակի համար հիմնական պայքարն ընթանում էր Գեւորգի եւ գյումրեցի Արա Խաչատրյանի միջեւ: Երկրամարտի 369 կգ արդյունքով (165 պոկում 204 հրում) Գեւորգը նվաճեց չեմպիոնի, իսկ Արան 368 կգ արդյունքով (165կգ պոկում եւ 203 կգ հրում) փոխչեմպիոնի կոչումը: Գեւորգ Պողոսյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց նաեւ հրում վարժությունում, իսկ Արա Խաչատրյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում եւ բրոնզե մեդալ պոկում վարժությունում: Կանանց առաջնությունում 69 կգ քաշային կարգում Մելինե Դալուզյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Մելինեն պոկում վարժությունում բարձրացրեց 115 կգ, իսկ հրում վարժությունում 145 կգ: Երկու վարժությունում էլ մեր մարզուհին նվաճեց փոքր արծաթե մեդալները: Երկրամարտի 262 կգ արդյունքով (117պոկում եւ 145կգ հրում) չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Օքսանա Սլիվենկոն: Մինչ այժմ Մինսկում ընթացող առաջնությունում տղամարդկանց 77 կգ քաշային կարգում եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Տիգրան Մարտիրոսյանը, իսկ 56 կգ քաշային կարգում արծաթե մեդալ էր նվաճել 16-ամյա Սմբատ Մարգարյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play