Երեւանում կանցկացվի Հարավկովկասյան ուսանողական կինոփառատոն
14-04-2009 17:10:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 15-17-ին Երեւանի
«Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի «Արվեստանոց խաչմերուկում»
հարավկովկասյան ուսանողական ֆիլմերի փառատոնը: Այն Հայաստանի,
Վրաստանի եւ Ադրբեջանի «Ինտերնյուս» հասարակական
կազմակերպությունների համագործակցության արդյունքն է եւ
«Արվեստանոց խաչմերուկում» նախագծի մի մասը:
Ըստ «Ինտերնյուս»-ի հաղորդագրության, նախագծի իրականացումը
հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության
ֆինանսական օժանդակության եւ Եվրասիա համագործակցություն
հիմնադրամի շնորհիվ: Նախագծի հեղինակները նպատակ էին դրել
մասնագիտական շփումների հնարավորություն ստեղծել Հայաստանի,
Ադրբեջանի եւ Վրաստանի բուհերի լրագրության եւ ռեժիսուրայի
ֆակուլտետների ուսանողների համար: Մեկ տարվա ընթացքում սկսնակ
մասնագետները վավերագրական կինոյի արտադրության դասընթացներ են
անցել, ապա` աշխատել իրենց սեփական ֆիլմերի վրա: Յուրաքանչյուր
ստեղծագործական խմբում ընդգրկվել են 2 տարբեր երկրներ ներկայացնող
ուսանողներ:
Նախագծի իրականացմանը մասնակցել են երեք երկրների 72
ուսանողներ, ստեծվել է 42 համատեղ ֆիլմ: Նախագծի շրջանակներում
նկարահանած ֆիլմերը ցուցադրվում են Հայաստանի, Վրաստանի եւ
Սդրբեջանի հեռուստաալիքներով: