ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին․ ՀՀ ԱԳՆ


ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին․ ՀՀ ԱԳՆ

  • 03-06-2022 13:50:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:
 
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար զբոսաշրջության ոլորտի զարգացումն առաջնահերթություններից է, և այս առումով գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և ՄԱԿ ԶՀԿ համագործակցությունն արդյունավետ կերպով զարգանում է։ 
 
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս տարի լրանում է ՄԱԿ ԶՀԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակը, ինչն էլ ավելի խորհրդանշական է դարձնում Երևանում կազմակերպության՝ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի անցկացումը:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել  Հայաստանում զբոսաշրջության զարգացման  ներուժին և ոլորտում իրականացվող նախագծերին։ Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման, Հայաստանի զբոսաշրջության ոլորտում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play