Հայաստանի վարչապետը մասնակցել է տիեզերական ընդունիչ կայանի<br /> գործարկմանը<br />


Հայաստանի վարչապետը մասնակցել է տիեզերական ընդունիչ կայանի
գործարկմանը

  • 01-04-2009 18:50:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 1-ին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին առընթեր «Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոն»-ում մասնակցել է տիեզերական ընդունիչ կայանի գործարկմանը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Տ.Սարգսյանը նաեւ շրջել է կենտրոնի աշխատասենյակներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Ընդունիչ կայանի ստեղծման նպատակը Հայաստանի տարածքի վերաբերյալ ճշգրիտ տվյալների ստացումն է` տիեզերական տեխնոլոգիաների կիրառմամբ: Կայանը հնարավորություն է ընձեռնում օգտվել երկրամերձ ուղեծրով (մինչեւ 1000 կմ) արհեստական արբանյակների հնարավորություններից եւ կատարել Երկրի հեռահար զոնդավորում, որի տվյալները կօգտագործվեն հանրապետության գեոդեզիայի, քարտեզագրության, ինչպես նաեւ անվտանգության ու տնտեսության հետ կապված խնդիրները լուծելիս:
Նոյյան տապան  -   Տնտեսություն