ՀՀ ՔԿ-ն պարզում է Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցածը. ադրբեջանցիները նրան բռնի տեղափոխել էին Նախիջևան և վերադարձրել


ՀՀ ՔԿ-ն պարզում է Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցածը. ադրբեջանցիները նրան բռնի տեղափոխել էին Նախիջևան և վերադարձրել

  • 14-07-2022 19:28:46   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել 2022թ. հունիսի 16-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը.  ձեռնարկվում են քննչական ու վարութային գործողություններ՝ Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ով, ըստ իր եղբոր 2022թ. հունիսի 6-ի ահազանգի, տանից դուրս է եկել և չի վերադարձել:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Ա.Խ.-ն հունիսի 3-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, բոխի հավաքելու նպատակով միայնակ գնացել է գյուղի և Ադրբեջանի Հանրապետությանը սահմանակից «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղ նրան են մոտեցել ինքնությունը դեռևս չպարզված, ազգությամբ երեք ադրբեջանցիներ և, նրա կամքին հակառակ տեղափոխել են Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի ինքնավար մարզ, իսկ 2022թ. հունիսի 12-ին Ա.Խ.-ին վերադարձրել են «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղից վերջինս վերադարձել է Խաչիկ գյուղ:
 
Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում արդեն իսկ կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ մի շարք գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play