Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում


Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում

  • 16-07-2022 18:33:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 17-ին, ժամը 17:30, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Այս մասին հայտնում է «Շարմ Հոլդինգ»-ը:
 
Գրիգորյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է նաև, որ հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 18-ին, ժամը 13։00՝ նույն վայրից։
 
Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր հուլիսի 15-ին՝ դատական նիստի ընթացքում. նա կորցրել էր գիտակցությունը: Դատարան ժամանած Շտապօգնության բրիգադին չէր հաջողվել փրկել պրոդյուսերի կյանքը:
 
Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել էր մայիսի 17-ին, այնուհետև կալանավորվել: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play