Սևանի մակարդակը նախորդ տարվա համեմատ 8 սմ-ով ցածր է


Սևանի մակարդակը նախորդ տարվա համեմատ 8 սմ-ով ցածր է

  • 25-07-2022 21:32:39   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Սևանա լճի մակարդակը հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.66մ (24.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 23սմ-ով։ Այս մասին նշում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
 
Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.491մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 24-ը ներառյալ՝ 79.225մլն. մ³:
 
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.892մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 24-ը ներառյալ՝ 148.925մլն. մ³:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play