Կապանում տղամարդը վախեցնելու նպատակով շենքի բակում նռնակ է պայթեցրել


Կապանում տղամարդը վախեցնելու նպատակով շենքի բակում նռնակ է պայթեցրել

  • 27-07-2022 17:03:37   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 27-ին՝ ժամը 00.50-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանություն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
 
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի բնակիչներից մեկը բակում ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել հարևան շենքի 37-ամյա բնակչին, ինչից վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ 37-ամյա երիտասարդը իր բնակարանի խորդանոցից վերցնելով «ՌԳԴ» տեսակի նռնակը՝ իջել է բակ և վախեցնելու նպատակով պայթեցրել, ինչից հետո դիտողություն արած տղամարդը ծեծի է ենթարկել նրան:
 
Կապանի ոստիկանները երկուսին էլ ներկայացրել են նախաքննական մարմնին:
 
37-ամյա տղամարդը ձերբակալվել է:
 
Կատարվում է նախաքննություն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play