Մերձավոր Արևելքի կրոնական առաջնորդներին, պետական, քաղաքական, ազգային գործիչներին, գիտնականներին, տեխնոլոգներին, ճարտարագետներին.


Մերձավոր Արևելքի կրոնական առաջնորդներին, պետական, քաղաքական, ազգային գործիչներին, գիտնականներին, տեխնոլոգներին, ճարտարագետներին.

  • 29-07-2022 17:26:20   | Հայաստան  |  Վերլուծություն

Մերձավոր Արևելքը Երկիր մոլորակի քաղաքակրթությունների, մշակույթների մեծագույն օրրանն է, ուր ձևավորվել է արարչագործ մարդը՝ իր մեջ և աշխարհում ներդաշնակություն հաստատող, կատարելության ձգտող էակը, բազմաբովանդակ ներաշխարհով:

Մեծագույն նվաճումներով ու ստեղծագործ համագործակցությամբ տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին միմյանց փոխհարստացնելը քաղաքակրթական ավանդույթների ձևավորման հիմքը դարձավ:

Սա է պատճառը, որ վաշխառուական մակաբույծ համակարգի համար տարածաշրջանը միշտ եղել է համար մեկ թիրախը: Հարստություն կուտակելու  միջցովաշխարհակալության  ձգտող ուժերը չէին կարող հանդուրժել հակառակ փիլիսոփայությամբ ապրող, տարածաշրջանի ժողովուրդների համատեղ արարմամբ ձևավորված հազարամյակների արժեհամակարգը: Վերջին երկու դարերում աշխարհակալ դարձած ֆինանսական օլիգարխիայի և առաջին հերթին սիոնիզմի համար այդ գործողությունները ձեռք են բերել տոտալ ոչնչացման որակ: Նրանց կողմից ստեղծած արհեստածին պետություններն ու այլ հակաքաղաքակրթական միավորումները ոչնչացնում, հողին են հավասարեցնում մշակույթային արժեք ներկայացնող ամենայնը, ինչը կարող է մարդուն ետ պահել մարդկային ինքնության կորստից: Գենոցիդները, կուլտուրացիդները,  հայրենազրկումներ շարունակական երևույթ են դարձել այդ էթնոսների, նրանց լեզուների, ավանդույթների սակրալ համակարգերի ոչնչացման շարունակական գործընթացում:

.Ժամանակի խորհուրդն…

  • Մարդկությունը և նրա առաքելության առանցքը պահպանող, նրա մշակույթը կերտող տարածաշրջանի ժողովուրդներն այլևս չեն կարող հանդուրժել Եգիպտոսի թանգարանների, Սիրիայի տաճարների, Իրաքում պեղված հրաշքների, Լիբիայի, Աֆղանստանի սրբավայրերի, հայկական մշակույթի գոհարների, Իրանի հոգևոր ավանդույթների թեկուզ մեկ վկայության կորուստը, աշխարհակալ ուժերի և նրանց կողմից ձևավորած տարածաշրջանային գործիքների սանձազերծած պատերազմները, խռովությունները, քաղաքական բախումները։
  •  Մենք միասնաբար պարտավոր ենք աչքի լույսի պես պահպանել ու պաշտպանել քաղաքակրթության օրրանը՝ Հիմքերի Հիմքը։
  • Ժողովուրդներն ու աշխարհը քաղաքակրթությամբ միավորող հազարամյակներով ձևավորված հաղորդակցիչը այլևս պետք է անվտանգ լինի սեփական անվտանգության համակարգի շնորհիվ։ Պետք է բացառել այդպիսին ներկայացող, իրականում արյունահեղ բախումներ հրահրող և պահպանող արտատարածաշրջանային աշխարհակալ ուժերին և նրանց մարդատյաց նկրտումներն իրականացնող գործիքներին։
  • Տարածաշրջանային  անվտանգության համակարգի ձևավորումն

իր հոգևոր, մշակութային, քաղաքակրթական, քաղաքական հարթություններով պետք է հենվի բարձրակարգ գիտա-տեխնիկական, տեխնոլոգիական, ռազմաարդյունաբերական, ռազմական հենքի վրա։

  • Մենք բարձր ենք գնահատում թե՛ Իրանի հայտարարությունները այս ոլորտներում թռիչքային նվաճումների մասին, թե՛ Սաուդյան Արաբիայի արձագանքը՝ տարածաշրջանի ժողովուրդների  նման նվաճումները ընդհանրական զարգացման հենարան դարձնելու վերաբերյալ։
  • Մենք, հայ գիտնականներս համոզված ենք, որհազարավոր հայ մասնագետներ և գիտնականներ կլծվեն այդ գործին, նպատակ ունենալով ստեղծել քաղաքակրթական, մշակութային բացարձակ անվտանգություն ապահովող համակարգ… Ապահովել ռազմական այնպիսի հենք, որով այլևս կբացառվեն աշխարհակալ արտատարածաշրջանային ուժերի, այդ թվում, նրանց տարածաշրջանային գործիքների ցանկացած միջամտություն, առաջին հերթին, միջուկային շանտաժը։

 Այս նպատակով մենք նախաձեռնում ենք հայկաական ներուժի կենտրոնացման ու կազմակերպման աշխատանքներ, ինչպես նաև՝ տարածաշրջանի ժողովուրդների ներկայացուցիչների հետ աշխատանքների ճշգրտում և համատեղում:

Ինչպես նախորդ հազարամյակներում ողջ մարդկության համար մենք համատեղ ձևավորել ենք կարևորագույն մշակութային, քաղաքակրթական համակարգեր, այդպես էլ հիմա, սկիզբ կդնենք իրական անվտանգության համակարգերի ձևավորման.

Այսօր՝ տարածաշրջանային, վաղը՝ համամոլորակային…

 

 

Լ. Ա. Բեկլարյան (Ֆ.մ.գ.դ., պրոֆ.),  Ա.Ս. Գեւորգյան (ֆ.մ.գ.դ.,պրոֆ.)

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play