Արեւմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել Է. Ռուսաստանի ԱԳՆ


Արեւմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել Է. Ռուսաստանի ԱԳՆ

  • 03-08-2022 14:14:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արեւմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել Է, եկել Է պատրանքներից ձերբազատվելու ժամանակը եւ հասկանալու, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մինչեւ փետրվարի 24-ը եղած իրադրությանը վերադարձ չի լինելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ-ի արտաքին քաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը:
 
«Անկախ հատուկ ռազմական գործողության տեւողությունից ու ելքից, արդեն այժմ կարելի Է արձանագրել, որ Արեւմուտքի հետ ընդհանուր առմամբ կառուցողական, թեեւ ոչ առանց խնդիրների երեսունամյա դարաշրջանն անշրջելիորեն ավարտվել Է»,-դիվանագետը նշել Է «Պատմության դասերը եւ ապագայի պատկերը. մտորումներ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին» իր հոդվածում: Նրա կարծիքով, ներկայում ՌԴ-ի համար հնարավորություն Է ստեղծվել վերջնականապես ձերբազատվել պատրանքներից եւ դուրս գալ «բարեկամական կլանման» պարադիգմայի շրջանակներից»:
 
«Հասկանալի Է, որ Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի եերկրների հետ մինչեւ փետրվարի 24-ը եղած իրադրությանը վերադարձ չի լինելու»,-նշել Է Դրոբինինը: «Ռուսաստանը մտել Է ԱՄՆ-ի գլխավորությամբ ոչ բարեկամական պետությունների ագրեսիվ դաշինքի հետ հակամարտության սուր փուլ: Հակառակորդի նպատակն Է՝ մեր երկիրը ռազմավարական պարտության մատնել, այն վերացնել որպես աշխարհաքաղաքական մրցակցի»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play