Բաքուն սրեց իրավիճակը․ Ռուսաստանը հրաժարվո՞ւմ է իր պարտավորություններից


Բաքուն սրեց իրավիճակը․ Ռուսաստանը հրաժարվո՞ւմ է իր պարտավորություններից

  • 03-08-2022 14:51:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Բաքվի ՊՆ-ն հայտնել է Լաչինի շրջանում իր զինծառայողի մահվան մասին։ Բաքվի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտելու մեջ, ըստ որի՝ «հայկական անօրինական զինված կազմավորումները դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից», եւ հայտարարել, որ «անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկելու անվտանգությունը եւ սահմանների ամբողջականությունն ապահովելու համար»։
 
Օգոստոսի 1-ից Բաքուն երեք ուղղությամբ հարձակման է անցել Արցախում։ Արցախի ԱԽ նիստում նախագահ Հարությունյանը հայտնել է, որ Բաքուն պահանջում է օգտագործել Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհը, որը դեռեւս կառուցված չէ։ Ըստ նոյեմբերի 9-ի թղթի, այդ ճանապարհը պետք է գործի 2023 թ․նոյեմբերից։ Լաչինում իր զինծառայողի մահվան կապակցությամբ Բաքվի հայտարարությունը նշանակում է, որ այդ պատրվակով մտադիր են վերահսկողություն հաստատել Լաչինի միջանցքում, որը նոյեմբերի 9-ի թղթով ռուսների վերահսկողության տակ է։
 
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Բաքվի այդ պահանջը լեգիտիմ չէ։ Երեկ Պուտինը եւ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանի ու Միրզոյանի հետ եւ պնդել եռակողմ հայտարարությունների իրականացումը։ Թեեւ, պարզ տրամաբանությունը հուշում է, որ նախ այդ պահանջը պետք է ներկայացնեին Բաքվի իրենց գործընկերներին։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, եթե իհարկե չի առաջնորդում Բաքվի այս քայլերը եւս։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play