Միջուկային զենքը չի կարող անվտանգության երաշխավոր լինել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար


Միջուկային զենքը չի կարող անվտանգության երաշխավոր լինել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

  • 09-08-2022 10:09:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում Է, որ որեւիցե երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել միջուկային զենքի հաշվին: Այդ մասին ասված Է Նագասակիի ամերիկյան ատոմային ռմբակոծման տարելիցի առթիվ օգոստսի 9-ին տարածված ուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
«Հիրոսիմայի եւ Նագասակիի դեմ միջուկային զենքի կիրառումը հարուցեց հումանիտար աղետ՝ միակն իր տեսակի մեջ: Այն ազդարարեց նոր դարաշրջանի գալուստը, որտեղ մարդկությունը կարող Է ինքն իրեն բնաջնջել: Իսկական անվտանգությունը երբեք չի կարող ձեռք բերվել միջուկային զենքի միջոցով: Այն ձեռք Է բերվում երկխոսության, բանակցությունների, փոխադարձ հարգանքի եւ միջազգային իրավունքին հավատարիմ լինելու միջոցով»,- ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում, որն ընթերցվել Է Նագասակիում տեղի ունեցած հիշատակի արարողությանը: Նագասակին դարձավ Հիրոսիմայից հետո Ճապոնիայի երկրորդ քաղաքը, որը 1945 թվականի օգոստոսին ենթարկվեց ամերիկյան միջուկային հարվածի:
 
Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմայյն ռմբակոծումներն ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից իրականացվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավերջում: Դրանց պաշտոնական նպատակ Էր հռչակված Ճապոնական կայսրության կապիտուլյացման արագացումը: Այդ գրոհները դարձան միջուկային զենքի մարտական կիրառման՝ մարդկության պատմության մեջ միակ օրինակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play