Բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ քննչական կոմիտե


Բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ քննչական կոմիտե

  • 09-08-2022 15:48:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայրիկ Մուրադյան 42/2 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի պատճառները պարզելու ուղղությամբ:
 
Հավելենք, որ հիշյալ հրդեհը բռնկվել է 2022թ. օգոստոսի 7-ին, ինչի հետևանքով նույն օրը, «այրման արգասիքներից թունավորում» ախտորոշմամբ, «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել նշված բնակարանում բնակվող երեք անձ, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության երկու աշխատակից: 
 
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են այրված և սևացած հետքեր:
 
Նշանակվել է դատահրդեհատեխնիկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին՝ մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ՝ հրդեհի օջախը, առաջացման պատճառը, տարածման հանգամանքները, պարզելու նպատակով: 
        
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play