Հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ականանետի ական՝ պայթուցիչով. ՀՀ ԱԻՆ


Հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ականանետի ական՝ պայթուցիչով. ՀՀ ԱԻՆ

  • 22-08-2022 14:05:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Օգոստոսի 22-ին, ժամը 10։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել է արկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։
 
Հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ականանետի ական՝ պայթուցիչով, որն ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան՝ հետագա ոչնչացման:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play