Գեղամ Գևորգյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների «5+1» ձևաչափով խորհրդակցությանը


Գեղամ Գևորգյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների «5+1» ձևաչափով խորհրդակցությանը

  • 05-09-2022 15:03:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու 2022 թվականի սեպտեմբերի 6-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը:
 
ՄՊՀ նախագահը Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի հրավերով  կմասնակցի նաև Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման 30-ամյակին նվիրված միջազգային համաժողովին: Համաժողովի շրջանակում տեղի են ունենալու նաև ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 53-րդ և ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 39-րդ նիստերը:  
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play